«Նա/Նե» լրագրողական 5-րդ մրցույթին ընդառաջ Ձեզ ենք ներկայացնում նախորդ տարիներին մրցանակի արժանացած նյութերը: «Նա/Նե» լրագրողական առաջին մրցույթին «Հեռուստատեսային նյութ» անվանակարգում առաջին մրցանակին էր արժանացել Ինտերնյուսի լրագրող Լուսինե Գրիգորյանը «Նոր տողից» հաղորդման համար:
մեկնաբանություն
0
«Նա/Նե» լրագրողական 5-րդ մրցույթին ընդառաջ Ձեզ ենք ներկայացնում նախորդ տարիներին մրցանակի արժանացած նյութերը: «Նա/Նե» լրագրողական առաջին մրցույթին «Առցանց հոդված» անվանակարգում երրորդ մրցանակին էր արժանացել ArmeniaNow կայքի լրագրող Վահան Իշխանյանը «Ի հայտ են գալիս. Հայ կին միասեռականները բարձրացնում են վարագույրը» նյութի համար:
Երբ Շուշանն առաջին անգամ ծնողներին ասաց, որ ինքը միասեռական է, միանգամից զգաց, որ այլևս այդ ընտանիքի անդամ չէ։ Քանդելով հարազատների հետ երկակի կյանքի պատնեշը` քանդվեց նաև ավանդական պատկերացումներով հարազատության ընկալումը, որի ավերակների վրա կառուցվեց իրեն ծնողներից օտարացնող մեկ այլ պատնեշ։
Մեկ տարի անց նա իր միասեռական լինելու մասին հայտարարեց ու «ի հայտ եկավ» արդեն ամբողջ Երևանով, երբ 9 միասեռական արվեստագետ կանանցով Զարոբյան փողոցում գտնվող Ուտոպիանա կազմակերպությունում բացեցին «Գալիս եմ մոտդ, որ հետդ չլինեմ» ցուցահանդեսը` վիդիեոարտ, ինստալյացիա, գեղանկար, ընթերցանություն։ Նրանք դարձան Հայաստանի առաջին քաղաքացի կանայք (2-ը սփյուռքահայ են), որ ի հայտ եկան որպես միասեռական հասարակության առաջ (տղամարդ հոմոսեքսուալիստների մասին տես` http://www.armenianow.com/?action=viewArticle&CID=1733)։
մեկնաբանություն
0
«Նա/Նե» լրագրողական 5-րդ մրցույթին ընդառաջ Ձեզ ենք ներկայացնում նախորդ տարիներին մրցանակի արժանացած նյութերը: «Նա/Նե» լրագրողական առաջին մրցույթին «Առցանց հոդված» անվանակարգում երկրորդ մրցանակին էր արժանացել EURASIANET կայքի լրագրող Մարիաննա Գրիգորյանը «Հայաստանի քաղաքականության մեջ թեկնածուների կանայք թատերաբեմի ետևում են մնում» նյութի համար:
ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը հավանաբար ներկայացրել է իր կնոջը և այսօրվա խոստումնալից նախագահական թեկնածու Հիլարի Քլինթոնին որպես «երկուսը մեկի համար» գործարք, սակայն Հայաստանում ընտրարշավները և թեկնածուների կանայք մինաշանակաբար իրար հետ կապ չունեն:
Սա հաստատվեց փետրվարի 13-ին, երբ նախագահական թեկնածու Սերժ Սարգսյանն այցելեց երևանյան մի եկեղեցի՝ նորապսկաներին նվիրված ավանդական տոնը նշելու համար: Հանրության հետաքրքրությունը ոչ այնքան շարժեց սպիտակ վարդը ձեռքին սովորաբար ֆլեգմատիկ վարչապետը, որը փորձում էր պարել հարսնացուների հետ: Հետաքրքրությունն ավելի մեծ էր հազվադեպ երևացող նրա կնոջ՝ Րիտայի նկատմամբ:
Հավանաբար դա առաջին անգամ էր, որ միջին տարիքում երաժշտության ուսուցչուհի աշխատած Րիտա Սարգսյանը ամուսնու հետ երևում էր քարոզարշավի ժամանակ:
Սակայն Սարգսյանի քարոզարշավը ցույց է տալիս, որ նրա բացակայությունը իրենց կողմից քաղաքական կորուստ չի համարվում:
մեկնաբանություն
0
«Նա/Նե» լրագրողական 5-րդ մրցույթին ընդառաջ Ձեզ ենք ներկայացնում նախորդ տարիներին մրցանակի արժանացած նյութերը: «Նա/Նե» լրագրողական առաջին մրցույթին «Առցանց հոդված» անվանակարգում առաջին մրցանակին էր արժանացել ArmeniaNow.com կայքի լրագրող Սառա Խոջոյանը «Կնոջ աշխատանքը. Գյուղապետն ասում է, որ իր աշխատանքը դժվար է, բայց անհրաժեշտ» նյութի համար:
Երբ երեք տարի առաջ Աղունիկ Հազրյանը դարձավ գյուղապետ Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանի Արեգնադեմ գյուղում, չէր պատկերացնում, որ որպես կին ամեն օր պիտի ապացուցի, որ արժանի է այդ պաշտոնին:
«Հայկական մտածողությամբ` կինը չպետք է ղեկավար լինի, կինը պետք է միայն երեխաներ մեծացնի ու խոհանոցում լինի: Բայց ես դա սխալ եմ համարում, եթե կնոջ մեջ կա պոտենցիալ, պետք է այն օգտագործել, և ես այսօր ապացուցել եմ, որ ունեմ այդ հնարավորությունը»,- ասում է այս տարվա աշնանը արդեն երկրորդ անգամ գյուղապետ ընտրված 44-ամյա Հազրյանը: (Հայաստանի 866 գյուղապետերից միայն 23-ն կին` 2,5 տոկոսը:)
«Գյուղում գոյություն ունի տղամարդկանց խումբ թե տեսակ ասեմ, ովքեր չեն ընդունում, որ ես իրենց գյուղի ղեկավարն եմ: Ասում են` շատ լավ աղջիկ է, շատ լավ աշխատում է, բայց կին է, փեշ է հագնում: Ես էլ աշխատում եմ փեշ չհագնել, տաբատով միշտ լինեմ»:
Տաբատով ու մեքենայով նա շրջում է գյուղում, հանդիպում գյուղացիների հետ:
«Մեքենայի համար էլ էին խոսում` կնիկ մարդը ռույլի հետ ինչ գործ ունի և այլն, և այլն: Հետո արդեն սովորական դառավ, մեկ էլ տեսնեմ` գալիս են այդ նույն տղամարդիկ ու խնդրում, թե` Աղուն ջան, ինչ կլինի` էստեղ տար, էնտեղ տար»:
Հազրյանը, ի տարբերություն շատերի, հնարավորություն ունեցել է թե՛ Գյումրի, թե՛ Երևան տեղափոխվելու, բայց չի գնացել, Արեգնադեմում (բնակչությունը` 350) հաստատվելով`կապվել է գյուղին ու այն արդեն հավասարապես իրենն է համարում, ինչպես և ծննդավայր Գանձան:
Երկրաշարժից հետո, երբ Արեգնադեմում ու Ամասիայի տարածաշրջանի մյուս գյուղերում բնակվող ադրբեջանցիները լքեցին դրանք, այստեղ սկսեցին տեղափոխվել Ախալքալաքից (Վրաստան):
մեկնաբանություն
0
«Նա/Նե» լրագրողական 5-րդ մրցույթին ընդառաջ Նա/Նե բլոգում մենք պարբերաբար կտեղադրենք նախորդ տարիներին մրցանակի արժանացած պատմությունները, ռեպորտաժները, լուսանկարներն ու գովազդները:
Հուսանք, Դուք հաճույքով կընթերցեք այդ հոդվածները, իսկ մենք կսպասենք Ձեր պատմություններին արդեն 5-րդ մրցանակաբաշխության համար:
մեկնաբանություն
0